«Սպայկա» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. սեպտեմբերի 25-ին «Սպայկա» ընկերության մաքսային ձեւակերպումների մասնագետ Արթուր Ելոյանը դիմել է մաքսային մարմին եւ տեղեկացրել, որ «ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրել է բեռ, սակայն հայտարարագրում սխալ տվյալ է լրացրել: Արդյունքում մաքսային ձեւակերպումների մասնագետ Արթուր Ելոյանը տուգանվել է 50 հազ. դրամի չափով: