Միխայիլ Սաակաշվիլիին զրկում են Վրաստանի քաղաքացիությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի արդարադատության նախարարության ղեկավար Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ գերատեսչությունն Ուկրաինայից պաշտոնական հայտարարություն է ստացել այն մասին, որ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին ունի Ուկրաինայի քաղաքացու անձնագիր: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այժմ սկսվում է նրան Վրաստանի քաղաքացիությունից զրկելու գործընթացը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Օդեսայի մարզի այժմյան նահանգապետ հանդիսացող Սաակաշվիլիին շնորհել էր Ուկրաինայի քաղաքացիություն:

Ըստ օրենքի` Վրաստանի քաղաքացին մեկ այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում ավտոմատ կերպով կորցնում է Վրաստանի քաղաքացիությունը: Սակայն սույն դրույթի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ են իրավաբանական ու տեխնիկական գործընթացներ:




Լրահոս