Հորդանանում «Իսլամական պետության» 17 ահաբեկիչներ, ովքեր փորձել են փախչել ռուսական ավիահարվածներից, գերի են ընկել սեփական դաշնակիցների մոտ և հրապարակայնորեն մահապատժի ենթարկվել. փոխանցում է «Русская Весна»-ն:
Սիրիական զորքերի հետ համատեղ՝ ռուսական ռազմատիեզերական ուժերի ավիահարվածների հետևանքով ահաբեկիչների շրջանում զգալի կորուստներ եղան: Ռուսական ավիացիայի հարվածներից ոչնչացվեցին ահաբեկիչների տեխնիկան, ռազմամթերքը, ինքնաշեն պայթուցիկ սարքերի և նույնիսկ քիմիական զենքի արտադրության գործարանները:
«Ջեբհաթ ան-Նուսրա»-ի, «Սիրիական ազատ բանակ»-ի և «Իսլամական պետության» ուժայինների մարտական ոգին զգալիորեն կոտրվել է: Ահաբեկիչների մեծ մասը Թուրքիա է փախչում:
Նշվում է, որ ռուսական ինքնաթիռները ոչնչացնելու մասին հրամանի կատարումից հրաժարվելու և զենքը վայր դնելու փորձերի համար խմբավորման ղեկավարները հանրային մահապատժի են ենթարկում սեփական զինյալներին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան