ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ու ռուս երգչուհի Ալլա Պուգաչովան հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն իր դարաշրջանի քաղաքական գործիչ չէ:
Այս մասին նա հայտարարել է «Նովայա գազետային» տված հարցազրույցում:
Այսպես, պատասխանելով այն հարցին, թե «Պուտինի մասին կխոսեն որպես ձեր ժամանակաշրջանի քաղաքական գործիչ», Պուգաչովան հայտարարել է.
«Ոչ, իհարկե: Այժմ իմ դարաշրջանը չէ: Ես, միգուցե, դիտավորյալ կերպով գնացի, որպեսզի նրա մասին այդպիսի բան չասեին…»:
Ընդ որում երգչուհին նշել է, որ Ռուսաստանում ստեղծված ներկայիս իրավիճակը երկար կտևի:
«Ահա այս ամենը երկար է տևելու: Ռուսաստանում ամեն ինչ է երկար տևում: Իմ մասին ևս ասում էին, որ ես երկարատև չեմ լինի, իսկ տեսնում ես, ինչպես ստացվեց…»,- ասել է Պուգաչովան: