Հազարավոր տղամարդիկ, կանայք ու երեխաներ, ուշադրություն չդարձնելով անձրևին, քամուն ու վատ եղանակային պայմաններին, ոտքով անցնում են Հարավային Եվրոպայի երկրները` ուղևորվելով դեպի հյուսիս:
Նայելով այս ամենին, քաղաքական գործիչները զգուշացնում են, որ ԵՄ կարող է փլուզվել մի քանի շաբաթվա ընթացքում: Նման սարսափեցնող կանխատեսում է արել Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը: Նրա խոսքով` հենց դա էլ տեղի կունենա, եթե ԵՄ առաջնորդները վերջապես չպայմանավորվեն միգրացիոն ծրագրի լուծման շուրջ, գրում է Daily Mail-ը: