Սևանա լիճը ճահճացման եզրին է. բնապահպաններն ահազանգում են (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով լճի ափամերձ տարածքները ջրածածկվում են, ինչի հետևանքով ջրի տակ են մնում անտառածածկ հատվածներ` հսկայական ծառեր, թփեր, արմատներ: Բնապահպանների պնդմամբ՝ եթե Սեւանի մակարդակը շարունակի բարձրանալ, իսկ ափամերձ հատվածների մաքրման աշխատանքները իրականացվեն նույն տեմպերով, ինչ հիմա, ապա լիճն անխուսափելիորեն կճահճանա:

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքերով՝ Սեւանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներին պետք է ներգրավել հարակից համայնքների բնակիչներին եւ վերահսկել այդ աշխատանքը: Բնապահպանն այս հարցի շուրջ տեղի բնակիչներից պարբերաբար ահազանգեր է ստանում, հաճախ լուսանկարների տեսքով:

Սեւանի ափամերձ տարածքների աղտոտման խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանի հետ. «Ինչ վերաբերում է Լճաշեն համայնքի հարակից տարածքի` Սեւանի ափամերձ հատվածին, որտեղ տեսել եք եղեգների մացատներ, այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա, ներկա պահին, ինչ գնել ենք այդ տեխնիկան, մաքրման աշխատանքներն իրականացվում են Մեծ Սեւանի տարածքում, որովհետեւ այնտեղ ջրի մակարդակը բարձրանում է, եւ ավելի մեծ մակերեսով հողային տարածքներ են անցնում ջրի տակ: Դրա համար էլ ավելի մեծ ծավալի աշխատանքներ հենց այնտեղ են իրականացվում»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս