Կրեմլում հստակեցրել են Սիրիայում ռուսական ինքնաթիռների դուրսբերման պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, թե որ դեպքում Ռուսաստանը դուրս կբերի իր ՌՏՈւ ինքնաթիռները Սիրիայի տարածքից, փոխանցում է Lifenews-ը:

«Սիրիայում ռուսական օպերացիան իրականացվում է միայն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների դեմ սիրիական զինված ուժերի հարձակվողական գործողությունների իրականացման շրջանակներում: Ինչպես բազմիցս նշել է Մոսկվան, քաղաքական կարգավորումը հնարավոր է այն ժամանակ, երբ ահաբեկչական և ծայրահեղական ուժերի դեմ զգալի հարված հասցվի»,-ասել է Պեսկովը:

Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԴ պատվիրակության հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ «հիացած է ՌԴ ՌՏՈւ գործողությունների արդյունավետությամբ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ առաջին ավիահարվածներն իրականացրեց Սիրիայում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս