Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ`ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է “Հայբիզնեսբանկ”-ի հսկիչ փաթեթը: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` գործարքն իրականացվել է նրա եղբոր` Հակոբի միջոցով, ասել է թե` սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է: Հ. Հովսեփյանի մամուլի խոսնակը թերթի հետ զրույցում ասել է, թե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը որևէ առնչություն չունի բանկի հետ: Սակայն Հ. Հովսեփյանի եղբայրն այժմ բանակցություններ է վարում` քննարկելու բանկը ձեռք բերելու նպատակահարմարությունը: “Ժողովուրդ”-ի աղբյուրները, սակայն, պնդում են` գործարքն արդեն կայացել է, և Հովիկ Հովսեփյանի ընտանիքը ևս իր մասնաբաժինն ունի այնտեղ: Ի դեպ, թերթը հիշեցնում է, որ Հակոբ Հովսեփյանը ժամանակին փախուստի մեջ էր` խարդախության մեղադրանքի պատճառով:
Շարունակությունը կարդացեք “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում