![](https://armlur.am/wp-content/uploads/2015/04/pogba_2013_06_05.jpg)
Կատալոնական «Բարսելոնա»-ն հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով: Այդ մասին հայտնում է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան:
«Ամռանը «Յուվենտուս»-ը շուրջ 80 մլն եվրոյի առաջարկ է ստացել: Հնարավոր է, ակումբները, վերջապես, համաձայնության հասնեն»,- նշում է Ռայոլան:
Միաժամանակ գործակալը վստահ է, որ Պոգբան կփոխի ակումբային գրանցումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը 10 հանդիպում է անցկացրել և մեկ գոլի հեղինակ դարձել: