Հրապարակ ԲՀԿ քվոտայով նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը դիսկոմֆորտի մեջ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ “քվոտայով” նախարար նշանակված Հրաչ Ռոստոմյանը վերջին շրջանում մի տեսակ դիսկոմֆորտի մեջ է. խորհրդարան հարցուպատասխանի է գալիեկուսի նստում է, հետո հեռանում: Նախորդ չորեքշաբթի, որպես ոչ այն կողմից, որտեղից բոլոր նախարարներն են գալիս, մսզի չպատասխանի ու ազատվի լրագրողների “չար” հարցերից և հետապնդումից, նա երկար-բարակ համբուրում էր իրեն մոտեցող ԲՀԿ-ականներին: “Ինչի՞ էիք ԲՀԿ-ականների հետ էդքան համբուրվում, բա կարելի՞ էե` հարցրել է “Հրապարակը: “Կարոտել էի”,- պատասխանել է նա ու ցանկացել մտնել ԲՀԿ ֆրակցիա, որպեսզի պրծնի հետապնդումից, հետո, հասկանալով, որ իր այդ քայլն էլ կշահարկեն, մնացել է տեղում կանգնած: “Բա կարոտը քաղաքական կատեգորիա՞ է. ի՞նչ եք կարծում` կմնա՞ք Ձեր պոստում, խոսվում է, որ Ձեր պոստը տալու են Արմեն Մարտիրոսյանին”: “Առանց մեկնաբանությունների”: Ասում են` ձեր նախարարությունը կիսում են. կեսը տալիս են Արմեն Մարտիրոսյանին, կեսը` Խաչիկ Ասրյանին, ձեզ բան չի մնում տակը: “Լավ, էլի, առանց մեկնաբանությունների”,- համարյա խնդրել է միշտ ժպտացող նախարարը:




Լրահոս