Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը երկրի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի անունով հրաժարականի դիմում է գրել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով երկրի առաջնորդի մամլո ծառայությանը:
«Նախագահը պետք է վճռի, թե ով կկատարի վարչապետի պարտավորությունները: Մենք քննարկել ենք այս հարցը, սակայն որոշումը ընդունում է երկրի ղեկավարը, ով խորհրդակցությունն է անցկացնում փոխվարչապետի հետ»,- հայտարարել է Տիմոֆտին:
Ավելի վաղ խորհրդարանում հակակառավարական ցույցերի ֆոնին երկրի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել նախարարների կաբինետին ու անձամբ Ստրելեցին: