Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի 19.10.2015թ. թիվ 195-Ա հրամանով ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի նկատմամբ հարուցվել էր աշխատանքային կարգապահական վարույթ:

Կարգապահական վարույթի հարուցման համար հիմք էր հանդիսացել զանգվածային լրատվության տարբեր միջոցներում, ինչպես նաև սոցիալական կայքերում լայն քննարկման առիթ դարձած xnews.am լրատվական կայքում 06.07.2015թ. «Փաստաբաններն իրարից հաղթանակնե՞ր են «գողանում»» վերտառությամբ և 30.07.2015թ. «Ո՞րն է այն շարժառիթը, որ ստիպում է նախկին ամբաստանյալին պատժել իրեն պաշտպանած հանրային պաշտպանին» վերտառությամբ հոդվածների հրապարակման հետ ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանի առնչության վարքագիծը ստուգելու անհրաժեշտությունը:

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավարի կողմից 2015թ. հոկտեմբերի 29-ին ընդունվել է «ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու մասին» թիվ 206-Ա հրամանը, համաձայն որի՝ ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության և նրա նկատմամբ որպես կարգապահական պատասխանատվության միջոց՝ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը։

ՀՀ փաստաբանների պալատ




Լրահոս