Ինչու են հարուստներն ու հաջողակ մարդիկ ամեն օր միևնույն հագուստը կրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած նորաձևության արագ զարգացմանը, մեծ ճանաչում է ձեռք բերում այսպես կոչված «պարկուճային» զգեստապահարանը, որը ներառում է ընդամենը 10-15 հիմնական իրեր: Եվ հաճախ նման զգեստապահարանը պատկանում է հարուստներին և հաջողակ մարդկանց: Կարելի է մի քանի պատճառ նշել, թե ինչու են վերջիններս ամեն օր միևնույն հագուստը կրում.

1. Ավելի քիչ որոշումներ: Որքան շատ են որոշումները, այնքան ավելի վատ է դրանց որակը: Օրինակ, նման կարծիք է կիսում Ֆեյսբուք սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Նման մարդիկ ամեն օր բազմաթիվ կարևոր խնդիրներ են լուծում և իրենց ժամանակը չենց ծախսում այնպիսի ոչ կարևոր հարցերի վրա, ինչպիսիք են՝ «ի՞նչ հագնել» կամ «ի՞նչ ուտել»:

2. Ժամանակի ավելի քիչ կորուստ: Մենք նույնիսկ չենք պատկերացնում, թե որքան ժամանակ ենք վատնում հագուստի ընտրության վրա: Ռուսաստանում անցկացված հետազոտություններից մեկի ընթացքում մարդկանց խնդրել են 3 ամսվա ընթացքում միայն 33 հագուստ կրել: Փորձարկման մասնակիցները հաստատել են, որ սկսել են տնտեսել իրենց ժամանակը՝ առավոտյան արագ և հեշտ ընտրելով հագուստը և չուշանալով աշխատանքից:

3. Ավելի քիչ սթրես: «Պարկուճային» զգեստապահարան ունեցողներն ավելի քիչ են սթրեսների ենթարկվում՝ հագուստ ընտրելու գործընթացի ժամանակ:

4. Էներգիայի ավելի քիչ կորուստ: Նման կարծիք է կիսում հայտնի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը, ով նշում է, որ մեծ էներգիա է պահանջում ոչ միայն զգեստապահարանի ընտրության, այլև նրա հետագա սպասարկման՝ իրերի դասավորելու, լվանալու և այլ գործընթացների համար:

5. Ավելի քիչ, բայց որակյալ: Մեծ զգեստապահարանը դեռևս չի ենթադրում որակյալ հագուստ ունենալ: Կարելի է շքեղ «պարկուճային» զգեստապահարան ունենալ:

6. Պաշտամունքային կարգավիճակ: Ամեն օր միևնույն հագուստ կրելը պաշտամունքային բնույթ ունի, սա էժան և թույլ է տալիս քեզ հայտնի զգալ: Միևնույն բաճկոնը կայունության, մշտական արժեքների պահպանման նշան է:

7. Ավելի քիչ ծախսեր: Խոստովանեք, որ ձեր զգեստապահարանում կան այնպիսի իրեր, որոնք դուք նույնիսկ չեք կրել: Եվ այժմ հաշվեք, թե որքան գումար եք վատնել այդ ոչ պետքական իրերի համար:

Պատրաստեց Քրիստինե Պողոսյանը




Լրահոս