Մահվան ելքով վրաերթ Ոսկետափ գյուղում. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարդու մահվան պատճառ հանդիսացած վրաերթի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչն իր վարած «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայով Արարատ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակչուհի, 1946թ. ծնված Արևիկ Մկրտչյանին, ով ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։

Դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ վրաերթի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 




Լրահոս