Ինչպես է Կոտայքի դատարանի դատավորը հաջողացրել միլիոնատեր դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանի դրամական միջոցները, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, անցած տարվա վերջին կազմել են 19.5 մլն դրամ, 89.5 հազար դոլար եւ 20.5 հազար եվրո: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 450 հազար դրամ: Դատավորը 2013 թվականին գնել է 57.5 մլն դրամ արժողությամբ բնակարան: Սեդրակյանի կնոջ՝ Լեյլա Խեչումյանի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 15 հազար դոլար, 9.5 հազար եվրո եւ 4.5 մլն դրամ: Վերջինիս ամսական աշխատավարձը կազմում է 190 հազար դրամ:

Սեդրակյանի կենսագրությունը ուսումնասիրելիս այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչի շնորհիվ է նա կարողացել նման կարողություն կուտակել, քանի որ իր կենսագրության ողջ ընթացքում նա եղել է պետական կառույցի աշխատակից: 2006-ից 2007թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը: Սակայն նրա առաջխաղացման հիմնական խթանը թերեւս կարող ենք համարել ԿԸՀ անդամի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2007-ից 2011 թվականներին: Ավելին՝ կարելի է ենթադրել, որ հենց ԿԸՀ անդամության շնորհիվ է Սեդրակյանը կարողացել նման կարողություն կուտակել եւ դատավոր դառնալ:




Լրահոս