Մեղադրվում է բջջային հեռախոս գողանալու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1985 թ. ծնված Նարինե Լ.-ն եւ հայտնել, որ ժամը 17.15-ին իրենց տան մուտքի մոտ ոմն Արամ տաբատի գրպանից բացահայտ հափշտակել է իր բջջային հեռախոսը` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1991 թ. ծնված Արամ Ն.-ն է, որը նույն օրը, ժամը 23.40-ին, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցից բերման է ենթարկվել բաժին, որտեղ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է Նարինե Լ.-ից հափշտակված բջջային հեռախոսը:
Ըստ Արամ Ն.-ի բացատրության` հեռախոսն ինքը ամիսներ առաջ ժամանակավոր օգտագործման պայմանով տվել է Նարինե Լ.-ին: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս