Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում նոյեմբերի 13-ին կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն:
Խաղն ամենայն հավանականությամբ բաց կթողնի պորտուգալացիների ավագ և առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Marca»-ն հայտնում է, որ Պորտուգալիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մտադիր է հանգստանալու հնարավորություն տալ «Ռեալ»-ի խաղացողին:
Պարբերականը հայտնում է, որ Ռոնալդուն նույնպես ցանկություն է հայտնել բաց թողնել հանդիպումը: