«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իշխանական վերնախավում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել՝ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին Սերժ Սարգսյանը պե՞տք է մասնակցի, թե՞ ոչ: Բանն այն է, որ մինչ օրս Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին այդ մասին ոչինչ չի ասել: Քարոզչության տեսանկյունից Սերժ Սարգսյանի մասնակցությունն այդքան էլ ձեռնտու չէ, քանի որ ընտրողների հետ նրա շփումները, որպես կանոն, ավարտվում են սկանդալներով:
Մյուս կողմից, եթե Սարգսյանն անձամբ մարզեր չայցելի, ապա իշխանական համակարգի մի մասը կարող է իմիջայլոց մոտենալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ ի վերջո, Ս. Սարգսյանը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, թե՞ ոչ: «Նախագահի այցերի եւ հանդիպումների մասին տեղեկացվում է պատշաճ կարգով եւ ժամանակին»,- հակիրճ ասաց պարոն Հակոբյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: