«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նոյեմբերի 6-ից Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակելու է նոր քաղաքական հաղորդում, որը վարելու է ոչ այլ ոք, քան ՀՀԿ փոխնախագահ, համատեղությամբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ Հաղորդումը կոչվելու է «Եռանկյունի», այն եթեր է հեռարձակվելու շաբաթը մեկ՝ «եռաչափ» ֆորմատով, «փրայմթայմ» ՝ ամենադիտարժան ժամին։ Սակայն Արմեն Աշոտյանը հրաժարվեց ներկայացնել ողջ «ճշմարտությունն» իր նոր հաղորդման և կարգավիճակի մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։