Իշխանության «տոկոս խփող» մեծամասնականներն անցել են գործի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանության «տոկոս խփող» մեծամասնականները, ընդունելով հանրաքվեի կենտրոնական շտաբի հրահանգները, արդեն գործի են անցել։ Մեր տեղեկություններով, իրենց տարածքներում արդեն «ստուգողական» ու «բացատրական» աշխատանքներ են տանում: Աջափնյակից մեծամասնականով պատգամավոր դարձած Ռուբեն Հովսեփյանը մեր լրագրողին ասել է, որ առանձնապես մեծ աշխատանքների կարիք չի զգացվում, որովհետեւ շատերն են ցանկանում սահմանադրական փոփոխություններ: Ի՞նչ գիտեք, արդեն շրջել-զրուցե՞լ եք մարդկանց հետ. մեր լրագրողի հարցին Հովսեփյանը պատասխանել է. «Չէ, ուղղակի ապրում եմ էս երկրում»: Նա  ասել է, որ կենտրոնական շտաբում հանդիպումը շատ կարճ է տեւել՝ «մի կես ժամ», եւ իրենց հետ էլ ընդամենը «կազմակերպչական» հարցեր են քննարկվել. «Որ քարոզարշավ սկսվի, ժողովրդի հետ հանդիպենք, ճիշտ ներկայացնենք»:

Իսկ որոշե՞լ եք, թե ինչ պետք է ներկայացնեք։ «Այսինքն ի՞նչ, ուզում ես հիմա քարոզարշա՞վ անեմ քո մոտ. հարցդ հարցի նման չի»: Ի՞նչ է տալու նոր Սահմանադրությունը, հի՞նն էր խանգարում լավ ապրելուն։ «Դե, էնքան ասեցիք մեծամասնական թող չլնի, մենք էլ դրան ենք գնում»,- սիրտը դատարկել է մեծամասնականով ընտրված պատգամավորը: Դժգոհ եք, չէ՞, որ մեծամասնականներին «ավելորդ» են համարում, բայց ապավինում են նրանց օգնությանը։ «Բայց ինչի՞ են ավելորդ: Չեն ապավինում, մենք ազատ, արդար ընտրություն ենք անցկացնելու»W:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս