Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մոսկվայում ադրբեջանցի գործարար է սպանվել: Ըստ ոստիկանության` 39-ամյա տղամարդը հրազենային վնասվածք է ստացել կրծքի շրջանում, ինչից էլ մահացել է: Հանցագործները նրան սպասել են տան շքամուտքում և նրա հայտնվելու պես կրակելու սպառնալիքով գումար պահանջել: Նրանց միջև վեճ է ծագել, ինչի հետևանքով հրազենը կրակել է: Տեղանքի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս