Հայաստանից այս տարվա ընթացքում արտահանվել է միայն հավի միս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 19 հազար 305.8 տոննա, իսկ ներմուծվել՝ 1 հազար 794 տոննա տավարի միս: Խոզի միս արտադրվել է 5 հազար 413, ներմուծվել՝ 4 հազար 570 տոննա:
Այս տարի Հայաստանից ոչ մի կիլոգրամ խոզի եւ տավարի միս չի արտահանվել: Փոխարենը Հայաստանից արտահանվել է 55 տոննա հավի միս: Թեեւ Հայաստանում կան մի շարք թռչնամսի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, սակայն մեր հանրապետություն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ներմուծվել է 23 հազար 502 տոննա հավի միս, իսկ արտադրվել է ընդամենը 7 հազար 287տոննա: