Հոկտեմբերի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել Վարդենիս-Մարտունի ճանապարհի 5,1 կմ հատվածում «ՎԱԶ-2107» և 1977 թ. ծնված Հարություն Հակոբյանի վարած «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները բախվելու, վարորդներին և «Ֆոլքսվագեն Վենտո»-ի երկու ուղևորներին մարմնական վնասվածքներով Վարդենիսի կայազորային հոսպիտալ տեղափոխելու մասին:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 11.15-ին, Հարություն Հակոբյանը գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
Հիշեցնենք, որ վթարի հետեւանքով տուժածներ` 35-ամյա Վարդան Սիմոնյանը, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը եւ Volkswagen Vento-ի վարորդ Հարություն Հակոբյանը պայմանագրային զինծառայողներ են, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հոսպիտալ: