ՀՑԹԻ սկսում է բարեգործական դասախոսությունների ու շնորհանդեսների շարք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին ամերիկյան Փրովիդենս քաղաքում մեկնարկում է«Կանայք և Ցեղասպանությունը» խորագրով սեմինարը: ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը կներկայացնի «Ավրորա Մարդիգանյանի հետաքրքիր կյանքը. հայոց ցեղասպանության վերապրողը» զեկուցումը: Նույն օրը կայանալու է Վիտալի Յանկոյի «Խոստացիր ինձ…ծովը վկա» գրքի շնորհանդեսը: Գիրքը վերջերս հայերեն թարգմանել և հրատարակել է ՀՑԹԻ-ն:

Ծրագրի ավարտին կլինի հանդիպում՝ հարց ու պատասխանի հնարավորությամբ Հայկ Դեմոյանի և Վիտալի Յանկոյի հետ: Այդ օրը հնարավոր կլինի ձեռքբերել ՀՑԹԻ հրատարակած մի շարք անգլերեն գրքեր: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպում է բարեգործական դասախոսությունների և շնորհանդեսների շարք:

Միջոցառումները կայանալու են Մոսկվայում, Փրովիդենսում, Բոստոնում, Փարիզում և Բեյրութում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնախմբի հետ համատեղ նոյեմբերի վերջում «Հիշողության շաբաթ» խորագրի ներքո կազմակերպվելու են բարեգործական դասախոսություններ, շնորհանդեսներ և ցուցադրություններ: Նախաձեռնության նպատակն է հանգանակած միջոցները տրամադրել սիրիահայ համայնքին:




Լրահոս