Նոյեմբերի սկզբին Արարատյան դաշտում ցրտահարություն է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը` անդրադառնալով նոյեմբեր ամսի եղանակային կանխատեսումներին, նախ նշեց, որ այս տարի օդերևութաբանության առումով ռեկորդային տարի էր: Նրա խոսքով` նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում ցրտահարություն է սպասվում։

«2015 թվականի ձմեռը ամենատաք ձմեռների շարքին է դասվել, ամառը ամենատաք ամառների շարքին, իսկ այս տարվա հոկտեմբերը գրանցվեց ամենախոնավ հոկտեմբերը», -ասաց նա:

Նոյեմբեր ամսին ըստ կլիմայական բնութագրի օդի ջերմաստիճանը զգալիորեն նվազում է հոկտեմբերի նկատմամբ:
Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքիմ Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին ակնկալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև + 7 +9-ը, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում երկրում կթափանցեն արկտիկական ցուրտ հոսանքներ և գիշերային ժամերին կնվազի նինչև -15 -ից -18 աստիճան:

«Լոռու մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչև + 12 +15 աստիճանով, իսկ ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև – 8 – 13 աստիճան: Տավուշում ամսվա առաջին օրերին ցերեկային ժամերին ակնկալվում է օդի ջերմասիճանի բարձրացում: Մինչև 13-16 աստիճան, իսկ ամսվա երկրորդ և երրորդ տասնօրյակում գիշերային ժամերին մինչև -2 -7 աստիճան: Սյունիքի մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +14 +17 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին կնվազի – 3 -6 աստիճան: Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորի նախալեռնային գոտում ամսվա առաջին կեսին կբարջրանա 12-15 աստիճան, իսկ ամսվա երկրորդ կեսին կնվազի 5-7 աստիճան: Երևանում առաջին օրերին ակնկալվում է օդի բարձրացում 12-14 աստիճան, գիշերային ժամերին 5-7 աստիճան», -փոխանցեց Սուրենյանը:




Լրահոս