Եգիպտոսում Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում ռուսական ինքնաթիռ է վթարի ենթարկվել, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով Sky News Arabia հեռուստաալիքին: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվում:
Ռուսական ինքնաթիռում, նախնական տվյալների համաձայն, 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է գտնվել: Ուղևորների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ են:
Փոխանցում է, որ անհետացած ինքնաթիռի բեկորները գտնվել են:
Ինչպես ավելի վաղ հաղորդում է Reuters-ը՝ Եգիպտոսի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգում ինքնաթիռը կապի մեջ է մտել Թուրքիայի իշխանությունների հետ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան