Էդուարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարտի 28-ին ԱԳ նախարար Նալբանդյանն ընդունել է Հայաստանում ՄԱԶԾ նորանշանակ մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոյին:
Ինչպես տեղեկացնում է ԱԳ նախարարության լրատվական ծառայությունը, ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորել է Բրեդլի Բուսետտոյին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի հարուստ փորձը կնպաստի Հայաստանում նրա առաքելության իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՄԱԿ-ի նորանշանակ ներկայացուցիչը վստահեցրել է, որ հետամուտ է լինելու Հայաստանի և ՄԱԿ-ի համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը անցած տարիների ընթացքում Հազարամյակի զարգացման ծրագրի իրականացման գործում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱԳՆ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան ներկայացուցչության միջև հետագա համագործակցության սերտացման շուրջ:
 




Լրահոս