“Ռուսաստանի Վոլոգոդյան մարզում բեռնատարը բախվել է մանկատան երեխաների տեղափոխող ավտոբուսին, որի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել 18 մարդ”,-գրում է Life News-ը: Ավտոբուսում գտնվել է 25 երեխա: Նախնական տվյալների համաձայն՝ բեռնատարի վարորդը քնել է ղեկին: Life News-ի տվյալների համաձայն՝ վարորդներից մեկը հայ է: Նա, ինչպես նաեւ մյուս վարորդը, մահացել են: Զոհերից 4-ը մանկատան աշխատակիցներ են: Ըստ նախնական տվյալների՝ տուժածների թվում նույնպես հայեր կան: Վիրավորների վիճակը ծանր է: Կատարվում է քննություն:
Վթարի է ենթարկվել մանկատան սաներին տեղափոխող ավտոբուսը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ