ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից և Սենատի միջազգային հարաբերությունների հարցով կոմիտեի ավագ քննիչ Ջոն Կիրիակուն հայտնել է, որ իր ունեցած տվյալների համաձայն` նավթի անօրինական արտահանման մեծ մասն «Իսլամական պետության» ուժայիններն իրականացնում են Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի միջով, որին նպաստում են տեղական կոռումպացված իշխանությունները:
«Ես միշտ ենթադրել եմ, որ թուրքական կողմից ինչ-որ մեկը մեծ գումարներ է ստանում նման գործարքի համար»,-РИА Новости-ն մեջբերում է Կիրիակուի հայտարարությունը:
ԿՀՎ նախկին աշխատակիցը նշել է, որ ամենահարուստ նավթային ավանդները, որոնց հանդեպ հասանելիություն ունեն ահաբեկիչները, գտնվում է Իրաքի հարավում:
Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակիցն ու ՆԱՏՕ-ի անդամ է արդեն 60 տարի, սակայն Կիրիակուն նշում է, որ Անկարայի կառավարությունն անզոր է տեղական իշխանությունների կոռուպցիայի դեմ:
Ավելի վաղ Իրաքի նավթային նախարարության ներկայացուցիչ Ասսեմ Ջիհադը հայտնել էր, որ Իրաքի իշխանություններին հաջողվել է իսլամիստներից գրավել երկրում նավթային պաշարները:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան