Նոր մանրամասներ Եգիպտոսում կործանված ռուսական մարդատար ինքնաթիռից. օդանավում հայեր չեն եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում ռուսական քաղաքացիական ինքնաթիռ էր վթարի ենթարկվել: Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում հայտնաբերվել են կործանված օդանավի մնացորդները։

Տեղեկացվում է, որ ինքնանթիռում 200 մեծահասակ ու 17 երեխաներ են եղել, ինչպես նաև ինքնաթիռի անձնակազմի 7 անդամները:

Մինչ ռադարներից անհետանալաը, ինքնաթիռը 1 րոպեում 6 հազար ֆուտ արագությամբ կորցրել էր բարձրությունը:

Մինչ այդ Եգիպտոսի անվտանգության ծառայությունները հայտարարել են, որ ոչ մի նշան չկա, որ ինքնաթիռը խփվել է:

Իր հերթին Reuters-ը, հղում կատարելով անվտանգության ծառայություններին, հայտնում է, որ կործանված ռուսական ինքնաթիռն ամբողջությամբ ավերված է: Ուղևորների մեծ մասը, ամենայն հավանականությամբ, զոհվել են:

Lifenews-ը հրապարակել է ինքնաթիռի ուղևորների անվանացանկը: Հրապարակված անվանացանկում հայեր չկան:




Լրահոս