ԼՂ վարչապետը մասնակցել է համայնքապետների դասընթացի փակման արարողությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է կառավարության աշխատակազմի կողմից հանրապետությանհամայնքների ղեկավարների համար կազմակերպվող հերթական՝ ութերորդ դասընթացի փակման արարողությանը: Այս մասին հայտնում է ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Վարչապետն իր խոսքում համոզմունք է հայտնել, որ համայնքապետները կիրառելու են ստացած գիտելիքներն իրենց հետագա աշխատանքում՝ բարձրացնելով ՏԻՄ-երի գործառութային արդյունավետությունը: Նա անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությանը պետության զարգացմանգործում՝ մատնանշելով առկա խնդիրներն ու բացթողումները:

«Արդյունավետ կառավարում իրականացնելը կախված է նաև ձեր աշխատասիրությունից: Բացի դասընթացի ընթացքում ձեռքբերած գիտելիքների կիրառումից,կարևոր է նաև, որ հետևողական լինեք ձեր աշխատանքում»,- ընդգծել է վարչապետը:

Ա. Հարությունյանը հաջողություն է մաղթել դասընթացին մասնակից համայնքների ղեկավարներին և նշել, որ կառավարությունը պատրաստակամ է իրլիազորությունների շրջանակներում առավելագույնս նեցուկ կանգնելու տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը և ամրացմանը:




Լրահոս