Թողարկվել է Viber Apple Watch ժամացույցների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ թվով հայտնի հավելվածներ են հարմարեցվում Apple Watch ժամացույցների վրա, ինչն էականորեն ընդլայնում է «խնձորային» սմարթ-ժամացույցների օգտատերերի հնարավորությունները: Մասնավորապես, այժմ նրանք կարող են օգտագործել հայտնի բջջային մեսենջերներից մեկը՝ Viber-ը:

Ներկա պահին Viber-ն ավելի քան 600 մլն լսարանով լուրջ մրցակցության մեջ է WhatsApp-ի հետ: Այն ձգտում է իր օգտատերերին հնարավորություն ընձեռել աշխատել ծրագրի հետ որքան հնարավոր է ավելի շատ տարբեր սարքավորումների վրա:

Իհարկե, Apple Watch-ի համար Viber տարբերակն էականորեն զիջում է բջջային այլընտրանքին: Այնուամենայնիվ, օգտատերերը կարող են փոխանակվել կարճ հաղորդագրություններով, սթիքերներով, ձայնային հաղորդագրություններով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս