Յուրա Մովսիսյանը կվերսկսի մարզումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, որը շարունակում է վերականգնվել վնասվածքից:

«Յուրա Մովսիսյանը հաջորդ շաբաթ կանցնի մարզումներին: Ռոմուլոն վաղը անհատական ծրագրով կսկսի մարզվել խաղադաշտում, իսկ Մակեևը վնասվածք ստացավ այսօրվա մարզմանը:

Կշարունակեմ վստահել երիտասարդներին: «Ուրալ»-ի դեմ խաղում նրանցից ոմանք կընդգրկվեն մեկնարկային կազմում»,-նշել է մարզիչը:




Լրահոս