Հայտնաբերվել է ռուսական Airbus A321-ի բեկորները, գրում է vesti.ru-ն, հայտնելով, որ Շարմ-էլ-Շեյխ- Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ռուսական ինքնաթիռը կործանվել է Սինայի թերակղզուց հյուսիս գտնվող Էլ-Արիշայից 100 կմ հյուսիս: Այս մասին հայտնել են Եգիպտոսի իշխանությունները:
«ՌԻԱ Նովոստին» իր հերթին հայտնում է, որ կործանված ինքնաթիռի բեկորների տակից լսվում են ուղևորների ձայները:
Տեղեկացվում է, որ արդեն իսկ հայտնաբերվել է 5 երեխայի դի: Համաձայն տեղեկությունների` ինքնաթիռը երկու մասի է բաժանվել:
Մինչ այդ, Vesti.ru-ն, հղում կատարելով դեպքի վայրում աշխատող փրկարարներին, հայտնում է, որ հայտնաբերվել է շուրջ 100 մարդու դի:
«Ինքնաթիռը բաժանվել է 2 մասի: Մնացած զոհերը գտնվում են ինքնաթիռի մեջ»,- մեջբերում է France Presse-ն Եգիպտոսի փրկարարական ծառայություններին: