Մինչև 25 տարեկանն ինչով են զբաղվել Ստիվ Ջոբսը, Մասկը, Շմիդտն ու IT ոլորտի այլ հայտնիներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպե՞ս դառնալ հաջողակ մարդ: Ուսումնասիրե’ք հայտնի մարդկանց կենսագրությունները: Կրկնօրինակման հիանալի օրինակ են Սիլիկոնային հովտի ձեռնարկատերերը: Business Insider-ը ներկայացրել է IT ոլորտի հայտնի «գուրուների» կենսագրական տվյալներ, որոնք ոգեշնչում են:

Իլոն Մասկ (PayPal)

Tesla և SpaceX ապագա հեղինակը ղեկավարում էր իր սեփական համացանցային ընկերությունը: 24 տարեկանում Մասկը հեռանում է Սթենֆորդի համալսարանից և թողարկում Zip2 ստարտափը և Google Map-ը: Ծրագրի նպատակը բավականին պարզ էր՝ փոքր ընկերություններ ներգրավել համացանցով և գումար վաստակել:

1999թ. Compaq-ը գնեց Մասկի ընկերությունը $307 միլիոնով: Դրանից հետո գործարարը ստեղծեց իր հայտնի PayPal ընկերությունը:

Էրիկ Շմիդտ (Google)

6 տարվա ընթացքում Շմիդտը սովորել է Բերկլիում, 27 տարեկանում թեկնածուական է պաշտպանել, որից հետո սկսել է աշխատանք փնտրել: Նա զբաղվում էր համակարգչային ցանցերով, ամեն ամառ աշխատում էր Xerox PARC լաբորատորիայում և ուներ մի սկզբունք. «ամեն բան իր ժամանակն ունի»:

Ջեֆ Բեզոս (Amazon)

24 տարեկանում նա աշխատում էր Bankers Trust ընկերությունում: 2 տարի անց նա դարձավ ընկերության պատմության մեջ ամենաերիտասարդ փոխնախագահը:

Լարի Էլիսոն (Oracle)

22 տարեկանում երիտասարդ ծրագրավորողը տեխնիկական պաշտոններում աշխատում էր տարբեր ընկերություններում՝ Fireman Fund, Wells Fargo, AMPEX, այնուհետև տեղափոխվեց  Amdahl Corporation, որտեղ աշխատում էր IBM համատեղելի համակարգչի վրա:

Մարիս Մայեր (Yahoo)

24 տարեկանում նա դարձել է Google ընկերության ամենաերիտասրդ աշխատակիցներից մեկը: 13 տարի աշխատել է ընկերությունում, որից հետո զբաղեցրել է Yahoo-ի գլխավոր տնօրեին պաշտոնը:

Մարկ Ցուկերբերգ (Facebook)

Մարկ Ցուկերբերգն իր ծննդյան 25-րդ տարեդարձին քրտնաջան աշխատում էր հայտնի սոցցանցի հիմնադրման համար: Ֆեյսբուքը նրան $300 մլն առաջին եկամուտը բերեց:

Շերիլ Սանդբերգ (Facebook)

25 տարեկանում Ֆեյսբուքի օպերացիոն տնօրենը ավատրել է Հարվարդի համալսրանի տնտեսագիտական ֆակուլտետը, որից հետո աշխատանքի է ընդունվել Համաշխարհային բանկում: Այնուհետև վերդառնալով Հարվարդ՝ հավելյալ ուսում է ստացել, որը հաջողությամբ ավարտել է:

Սթիվ Ջոբս (Apple)

1980թ. դեկտեմբերին Սթիվ Ջոբսի ղեկավարած Apple ընկերությունը բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացրեց: Առաջին օրվա ավարտին Apple-ն արդեն $1,2 միլիարդ արժեր:

Իր կենսագիր Ուոլթեր Այզեքսոնին Սթիվ Ջոբսն այդ օրը խոստովանեց, որ փողը երբեք չի կարող ոչնչացնել իր կյանքը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս