Երեկ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում ինքնասպանության դեպք է տեղի ունեցել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ սավանով կախվելու միջոցով իր կյանքին վերջ է տվել օգոստոսի 18-ին Մալաթիայում քնած եղբորը կացնահարած 28-ամյա Կարապետ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ նա կալանավորվել էր եղբայրասպանության մեղադրանքով, ապա տեղափոխվել հոգեբուժական բաժանմունք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: Նա 36 տարեկան էր:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում ողբերգական դեպք էր տեղի ունեցել՝ եղբայրասպանություն: 27-ամյա Կարապետ Կարապետյանը կացնահարել էր քնած եղբորը՝ 25-ամյա Վլադիմիրին: Որդու արնաշաղախ դին իր տան հյուրասենյակում հայտնաբերել էր ալեհեր մայրը և սարսափահար եղած շտապ ոստիկանություն զանգահարել: Այսօր արդեն Սեդա Սարուխանյանը առեղծվածային հանգիստ տրամադրություն ունի. «եղածը եղած է»: