![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/xosep-gvardiola.jpg)
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պայմանագիրը երկարաձգելու նախնական համաձայնություն է տվել. հայտնում է Bild-ը: Սակայն մասնագետը չի ցանկանում նոր պայմանագիրը երկար ժամանակով երկարաձգել, միայն մեկ մրցաշրջան: Իսկ «Բավարիա»-ն առաջարկում է երեք ամյա պայմանագիր` բարձրացող աշխատավարձով:
Գվարդիոլայի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ նրա հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսի»-ն , ով փոխարինող է փնտրում Ժոզե Մոուրինյոյին: