Լոս Անջելեսի ոստիկանությունից հայտնում են Բուրբանկում գրանցված սարսափելի վթարի մասին, որի զոհն է դարձել հայազգի Ռիչարդ Փանանյանը:
Ինչպես պատմել են ականատեսները, Փանանյանը իր 2004 թ Ford Fiesta մակնիշի ավտոմեքենան վարել է չափազանց արագ ու վազանց է կատարել մեքենաների աջ կողմից:
Հայազգի վարորդը բախվել է 50 մղոն/ժ արագությամբ ընթացող Ford F-150-ին: Բախման արդյունքում ամրագոտի չկապած Փանանյանը դուրս է նետվել մեքենայից և հայտնվել 20 ոտնաչափ բարձրություն ունեցող ճանապարհային վահանակի վրա, որտեղ էլ նրան ոստիկանները գտել են մահացած վիճակում: