Այսօր Համազասպ Բաբաջանյանի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Խորհրդային Միության զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոս Համազասպ Բաբաջանյանի մահվան օրն է :

Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը ծնվել է 1906 թվականին Խաչիսար (Չարդախլու) գյուղում։ Սովորել է ծննդավայրի դպրոցում, 1925-ին ընդունվել է Երևանի Մյասնիկյանի անվան ռազմական դպրոց։

1938-ին նշանակվել է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցել է ֆիննական պատերազմին, ծառայել Կովկասյան ռազմական օկրուգում՝ որպես գնդի հրամանատար։

1941-42թթ. մասնակցել է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնյա քաղաքների, Հարավային ռազմաճակատի գործողություններին։ Եղել է մեքենայացված կորպուսի բրիգադի հրամանատար։

Դնեստրի գետանցման ժամանակ հրամանատարական հմուտ գործողությունների համար (1944) արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պատերազմից հետո ավարտել է ռազմական ակադեմիան (1948)։

Եղել է Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զորքերի պետ։ 1975թ. նրան շնորհվել է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում։ Վախճանվել է 1977 թվականին, Մոսկվայում։




Լրահոս