![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_74bd1d516867e58a01ee747780a14ac1.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր խորին ցավակցությունն է հայտնել Եգիպտոսում վթարի ենթարկված ինքնաթիռում գտնված ուղևորների հարազատներին, փոխանցում է Lifenews-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը:
Վլադիմիր Պուտինը երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին հանձնարարել է պետական հանձնաժողով ձևավորել: ՌԴ վարչապետն իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին հանձնարարել է ուևորվել Կահիրե:
Lifenews-ն ավելի վաղ հրապարակել էր ինքնաթիռում գտնված ուղևորների անունները: Հրապարակված ցանկում ենթադրաբար հայկական ազգանվամբ ուղևոր է եղել (Լ. Մնացականով):
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան