
Մարտի 27-ին, ժամը 17.50-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Տեղ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել 28-ամյա Գեւորգ Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Ստավրոպոլի շրջանի ոստիկանության բաժնի կողմից գտնվում էր հետախուզման մեջ: