Վրաստանը Սաակաշվիլիի պատճառով բողոքի նոտա է հղել Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան երեկ հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի գործերով ժամանակավոր հանձնակատար Գեորգի Նազարովին:

Ինչպես հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ն, Գեորգի Նազարովը կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն:  Փոխարտգործնախարար Դավիթ Ջալագանիան Ուկրաինայի ներկայացուցչին է հանձնել Վրաստանի պաշտոնական բողոքի նոտան:

«Վրացական կողմն իր ծայրահեղ դժգոհությունն է հայտնել ԶԼՄ-ներում տեղ գտած Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հայտարարությունների կապակցությամբ, որոնք Վրաստանի կայունությանն ու անվտանգությանը սպառնալիք են պարունակում»,- հայտարարել է նախարարությունը:




Լրահոս