Նոյեմբերի 1-ը Ռուսաստանում սգո օր է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել երկրում նոյեմբերի 1-ը սգո օր հայտարարելու մասին՝ կապված Եգիպտոսում ռուսական ինքնաթիռի կործանման հետ, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:

«2015թ. հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում տեղի ունեցած  ավիավթարի արդյունքում կան բազմաթիվ զոհեր: Իմ խորին ցավակցությունը հայտնելով զոհվածների հարազատներին և մտերիմներին, հրամանագրում եմ՝ 2015թ. նոյեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնությունում սգո օր հայտարարել»,-ասվում է փաստաթղթի տեքստում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus A321 ինքնաթիռը վթարի է ենթարկվել: Ինքնաթիռում 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է գտնվել: Ինքնաթիռի բերկորները գտնվել են Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս