![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/1311282442.jpg)
Եգիպտոսում կործանված ռուսական մարդատար ինքնաթիռի ուղևորների շարքում ողջ մնացածներ չկան: Այս մասին հայտնում է Associated press-ը` հղում կատարելով Եգիպտոսի իշխանությունների ներկայացուցիչներին:
«Սինայում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների շարքում ողջ մնացածներ չկան»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ինքնաթիռում եղել են Ուկրաինայի 3 քաղաքացի, մնացած 214 մարդիկ եղել են Ռուսաստանի քաղաքացիներ: