
“Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ 35-ամյա Էդուարդ Գ-ն, ով մեղադրվում է տեղի խաղատներից մեկի անվտանգության աշխատակցին եւ 20-24-ամյա աշխատակցուհուն սպանելու մեջ”»,- գրում է NovostiN-ը: Պարզվել է, որ մարտի 25-ի գիշերը Էդուարդը տանուլ է տվել մոտ 600 դոլար եւ պահանջել է խաղատան գանձապահից հետ տալ տանուլ տված գումարը: Կինը բնականաբար մերժել է, ինչից հետո Էդուարդ Գ-ն սպանել է հղի կնոջը, այնուհետեւ՝ անվտանգության աշխատակցին: Դեպքի շուրջ քրեական գործ է հարուցվել: Էդուարդ Գ-ին սպառնում է 10-15 տարվա ազատազրկում: