![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/pic_8d038bc32f7a573082cf91d776740ff2.jpg)
Վաշինգտոնի աջակցությամբ սիրիական ընդդիմությունը լայնամասշտաբ հարձակում է նախապատրաստում «Իսլամական պետության» ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ. փոխանցում է Reuters-ը: Գործակալությունը նշում է, որ Սիրիայի ժողովրդավարական ուժերը պատրաստվում են ուժայիններից ազատագրել Էլ-Հասակա մարզը:
«Այսօր մենք հայտարարում ենք բոլոր կուսակցությունների մասնակցությամբ Էլ-Հասակա մարզի ազատագրման համար հարձակվողական գործողություններ սկսելու մասին: Մենք կկորդինացնենք մեր գործողությունները միջազգային կոալիցիայի ինքնաթիռների հետ»,-հայտարարել է սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:
Այս մասին հայտնի է դարձել դեռևս շաբաթներ առաջ: Ենթադրվում է, որ արաբները կարող են հարձակվողական գործողություններ սկսել, իսկ քրդերը՝ պահել պաշտպանությունը: Էլ-Հասակայի ազատագրումը դարձել է հարձակվողական նախաձեռնության մասին առաջին հայտարարությունը: