«Նոր Հայաստան»-ի երիտասարդներին թույլ չեն տվել մտնել Սուրբ Գևորգ եկեղեցի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հաղորդագրություն է տարածել, որում գրված է.

«Հոկտեմբերի 31-ի լույս առավոտյան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երիտասարդները, թվով 37 հոգի, Զարուհի Փոստանջյանի և Ալեք Ենիգոմշյանի առաջնորդությամբ ուխտագնացության մեկնեցին դեպի Խոջավանք, այցելելեցին պանթեոն` Րաֆֆու և Հ. Թումանյանի գերեզմաններին, որից հետո նրանք շարժվեցին դեպի Թբիլիսիի Նոր Էջմիածին եկեղեցի։ Այնտեղ տեղեկանալով, որ այդ պահին տեղի է ունենում Սուրբ Գևորգ եկեղեցու օծման արարողությունը, խումբը որոշեց այցելել և ներկա լինել այդ արարողությանը։ Սակայն, Սուրբ Գևորգ այդպես էլ նրանք մուտք չկարողացան գործել և տեղեկացան, որ օծման արարողությանը մասնակցում է Սերժ Սարգսյանը։ Այդ ժամանակ երիտասարդները, որոնց մուտքը եկեղեցի արգելափակվեց, սկսեցին բողոքի ակցիա իրականացնել «Սերժիկ – հանցագործ», «Նոր Հայաստան` առանց Սերժի», «Հանցագործ, դու՛րս եկեղեցուց» վանկարկումներով։

Իհարկե, փորձ արվեց խոչնդոտել նրանց ակցիան, սակայն երիտասարդները իրենց համառության շնորհիվ իրականացրեցին այն, և այժմ արդեն անցել են Հայաստանի սահմանը։ Նրանք շարունակելու են իրենց ուխտագնացությունը դեպի Եռաբլուր։ Խումբը երեկոյան ժամը 18.30–ին կհասնի Եռաբլուր։

31 հոկտեմբերի 2015 թ. Երևան»




Լրահոս