Սիվիլիթասը պահանջում է հարցաքննել լուրի եվ թերթի պատասխանատուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիվիլիթաս” հիմնադրամը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
“”Իրավունք” թերթը, վկայակոչելով իր՝ “իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները”, տեղեկատվություն է հրապարակել, որ իբր “մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակումե և որ իբր այդ սադրանքը կազմակերպված է “Սիվիլիթասին մոտ կանգնած, այսպես կոչված՝ քաղաքացիական ակտիվիստների” կողմից:
Սիվիլիթաս հիմնադրամը ՀՀ իրավապահ մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից և ԱԱԾ-ից, պահանջում է անհապաղ հարցաքննել լուրի և թերթի պատասխանատուներին՝ բացահայտելու այս՝ ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները և պատվիրատուներին:
Արդեն տասն ամիս Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը”:




Լրահոս