Այսօր Երևանի փողոցներում ամեն քայլափոխի կարող ենք հանդիպել Հելոուինը տոնող երիտասարդների: ԱՄՆ-ում մեծ մասսայականություն վայելող այս տոնն իր շուրջն է համախմբել նաև հայ երիտասարդներին:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես «արյունոտ» դեմքերով, սարսափելի շպարով և վախենալի դիմակներով երիտասարդները դուրս էին եկել Երևանի կենտրոնական փողոցներ՝ նշելու տոնը:
Armlur.am-ի ֆոտոշարքում կարող եք տեսնել, թե հայ երիտասարդներն ինչպես են նշում Հելոուինը: