![](https://armlur.am/wp-content/uploads/2015/10/af4829045d9d9cb8b1bbe3c079ac1ab3__520x310.jpg)
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Փոլ Ռենդը Հելոուինի օրն ԱՄՆ-ի պետական պարտքի պատկերով հագուստ է հագել: Հագուստի վրա նշված է եղել $18 տրիլիոն:
Նման տոնական կոստյումով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչն այցելել է Այովա նահանգ. փոխանցում է Lifenews-ը: Քաղաքական գործչի խոսքով՝ իր կոստյումն առավել սարսափելի է, քան զոմբիները:
Ավելի վաղ հաղորդվում է, որ 2015թ. օգոստոսի 18-ի դրությամբ` ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում է $18,350 տրիլիոն: 4 տարում ամերիկյան պարտքն ավելացել է $3 տրիլիոնով: